9 հունվար, 2019 10:56

ՊԵԿ-ը հերքում է Արթուր Վանեցյանի հոր դեմ քրեական գործի հարուցման լուրը

Պետական եկամուտների կոմիտեն հերքում է տարածել «Ժամանակ» օրաթերթում հրապարակված լուրի առնչությամբ։ Հերքումը՝ ստորև։

«Այսօր «Ժամանակ» օրաթերթը լուր է տարածել «Սկանդալային քրգործ. ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել Արթուր Վանեցյանի հոր դեմ» վերնագրով: ՀՀ Պետական եկամուտներ կոմիտեն պաշտոնապես հերքում է լուրը և տեղեկացնում, որ վերոհիշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։

«Ժամանակ» թերթը գրել է, որ ՊԵԿ օպերատիվ վարչությունը զբաղվում է և անգամ քրեական գործ է հարուցել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հոր՝ Գագիկ Վանեցյանի ընկերության դեմ։ Ընկերությունը զբաղվում է ծաղկի ներկրմամբ և անցած տարեվերջին հայտնվել է ՊԵԿ օպերվարչության ուշադրության կենտրոնում։