9 հունվար, 2019 22:18

Սամվել Ֆարմանյանը և Միհրան Հակոբյանը ՀՀԿ-ից դուրս են գալիս

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Միհրան Հակոբյանը հունվարի 8-ին դիմումներ են ներկայացրել Հայաստանի հանրապետական կուսակցությանն իրենց անդամակցությունը դադարեցնելու մասին, հաղորդում է Tert.am-ը։

Նույն օրը Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը, Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը Պանարմենիան մեդիահոլդինգից ձեռք է բերել Tert.am լրատվական կայքը, «Արմնյուզ» հեռուստաընկերությունը և «Լավ Ռադիո»-ն (FM 106.9 հաճախականություն):

Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ևս վեցերորդ գումարման խորհրդարանի պատգամավորներ են։ Նրանք ՀՀԿ խմբակցության անդամ էին, սակայն կուսակցական չէին։