11 հունվար, 2019 18:14

ՀՔԾ-ն առաջարկել է Քոչարյանի կալանքը երկարաձգել երկու ամսով

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը:

Այսօր ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարություն էին տարածել, որ միջնորդություն են ներկայացրել ՀՔԾ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2018թ․ դեկտեմբերի 7-ից։ Նա մեղադրվում է 2018թ․ փետրվարի նախագահական ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու մեջ։