11 հունվար, 2019 09:50

Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել․ Հայկական ժամանակ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել, այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ 

Նույն այդ տեղեկություններով, նախկին նախարարը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 300. 1 հոդվածի հատկանիշներով (Սահամանադրական կարգը տապալելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:

ՀՔԾ-ից, սակայն, տեղեկությունները չեն մեկնաբանել։ 

«Հայկական ժամանակ»-ը լուրը փորձել է ճշտել նաև Սեյրան Օհանյանից, որն ասել է՝ «Դիմեք իրավապահներին, ես չեմ ուզում պատասխանել»։ 

Սեյրան Օհանյանը 2008 թվականին զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։