12 հունվար, 2019 12:50

Նավթի գինը 2019-ին ավելի ցածր կլինի, քան 2018-ին. Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2019-2020 թթ․ նավթի գինը կլինի բարելը 67 դոլարի սահմաններում։ Դեռ դեկտեմբերին կանխատեսվում էր 71 դոլար գինը։

Նավթագազային ոլորտի հետազոտություններով զբաղվող ֆրանսիական Petrostrategies ընկերությունը հիշեցնում է, որ նախորդ տարիներին նավթի գինն ունեցել է հետևյալ դինամիկան․

2010՝ 79,61 դոլար/բարել

2011՝ 111,26 դոլար/բարել

2012՝ 111,63 դոլար/բարել

2013՝ 108,56 դոլար/բարել

2014՝ 98,97 դոլար/բարել

2015՝ 52,32 դոլար/բարել

2016՝ 43,64 դոլար/բարել

2017՝ 54,13 դոլար/բարել

2018՝ 70,78 դոլար/բարել

Համաշխարհային բանկը, սակայն, նշում է, որ 2019-2020-ին նավթի գնի կանխատեսման շուրջ անորոշությունը մեծ է։

Բանկը կանխատեսում է նաև գլոբալ տնտեսական աճի թուլացում՝ 2018-ի 3,0%-ից մինչև 2,9% 2019-ին: Աճի դանդաղումը, ըստ այս հաստատության, պայմանավորված է արդյունաբերական արտադրության նվազմամբ, հաճախակիացած առևտրային վեճերով և զարգացող մի շարք տնտեսություններում ֆինանսական շուկաների սթրեսներով։

2018թ․ Հայաստանի տնտեսության աճը գնահատվել է 5,3%, իսկ 2019-ին և 2020-ին՝ համապատասխանաբար 4,3% և 4,6%: 

Գլոբալ աճը կանխատեսվում է 2018թ․՝ 3,0%, 2019թ․՝ 2,9%, 2020թ․՝ 2,8%:

ԱՄՆ-ում աճը կանխատեսվում է 2018թ․՝ 2,9%, 2019թ․՝ 2,5%, 2020թ․՝ 1,7%:

Եվրոգոտում աճը կանխատեսվում է 2018թ․՝ 1,9%, 2019թ․՝ 1,6%, 2020թ․՝ 1,5%:

Չինաստանում աճը կանխատեսվում է 2018թ․՝ 6,5%, 2019թ․՝ 6,2%, 2020թ․՝ 6,2%: 

Ադրբեջանում աճը կանխատեսվում է 2018թ․՝ 1,1%, 2019թ․՝ 3,6%, 2020թ․՝ 3,3%:

Վրաստանում աճը կանխատեսվում է 2018թ․՝ 5,3%, 2019թ․՝ 5,0%, 2020թ․՝ 5,0%:

Ռուսաստանում կանխատեսվում է 2018թ․՝ 1,6%, 2019թ․՝ 1,5% աճ, 2020թ․՝ 1,8%:

Կարդացեք նաև՝

Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճի հարցում նվազ լավատես է, քան ՀՀ կառավարությունը