14 հունվար, 2019 13:06

Արարատ Միրզոյանը՝ ԱԺ գործունեության իր պատկերացումների մասին

Յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին «Իմ քայլը» խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը։ Միրզոյանը ելույթ ունեցավ և ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում նոր խորհրդարանի աշխատանքը։ Նա ընդգծեց, որ օրենսդրական նախաձեռնությունների մեծ մասը գալիս է կառավարությունից, և հարկավոր է, որ խորհրդարանը ավելի նախաձեռնողական լինի։