14 հունվար, 2019 14:55

Արարատ Միրզոյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը՝ «Իմ քայլը» խմբակցությունից։ Ընտրությունը տեղի ունեցավ փակ գաղտնի քվեարկությամբ՝ Ազգային ժողովի շենքի նախասրահում։

Նախքան ընտրությունը Արարատ Միրզոյանն իր ելույթում նշեց, որ ցանկանում է իր նպաստը բերել խորհրդարանական նոր ավանդույթների ձևավորմանը։ Նա ընդգծեց, որ օրենսդրական նախաձեռնությունների մեծ մասը գալիս է կառավարությունից, և հարկավոր է, որ խորհրդարանը ավելի նախաձեռնողական լինի։

Միրզոյանի ելույթից հետո պատգամավորները հարցեր ուղղեցին նրան, եղան նաև ելույթներ։


Լուսանկարում՝ Վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը խորհրդարանում գունավոր ծխաջահերով բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Սերժ Սարգսյանը ապրիլի 17-ին ընտրվեց վարչապետ և հրաժարական տվեց ապրիլի 23-ին։