14 հունվար, 2019 14:58

Դասական առումով, այո՛, ես գործարար եմ․ Տիգրան Կարապետյան

Ազգային ժողովի 7-րդ գումարման առաջին նիստի օրը Սյունիքի և Վայոց ձորի մարզերից ռեյտինգային ընտրակարգով «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր ընտրված Տիգրան Կարապետյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ ինքը դասական առումով գործարար է, սակայն իր` պատգամավոր դառնալու հիմնական պատճառն այն է, որ ինքը երկար տարիներ ղեկավարել է մի ընկերություն, որը ռազմարդյունաբերական ձեռնարկություն է, իսկ նոր Հայաստանում խնդիր է դրված ունենալ զարգացած ռազմարդյունաբերություն: Նրա խոսքով՝ իր երկար տարիների փորձն այդ ոլորտում կօգնի օրենսդրորեն ապահովել ռազմարդյունաբերական ոլորտի նախադրյալների զարգացումը։