14 հունվար, 2019 19:24

Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել, հաստատել է դատախազությունը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել․ լուրը «Արմենպրեսի» հետ զրույցում հաստատել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Ավելի վաղ Հայկական ժամանակը գրել էր, որ Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 300. 1 հոդվածի հատկանիշներով (սահամանադրական կարգը տապալելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ Սեյրան Օհանյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր։