14 հունվար, 2019 16:19

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնրոհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Ըստ Կրեմլի կայքի՝ նա մասնավորապես նշել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները հիմնվում են բարեկամության և փոխադարձ հարգանքի «բարի ավանդույթների վրա», և երկրները կուտակել են տարբեր ոլորտներում բեղմնավոր համագործակցության նշանակալի փորձ։

«Ակնկալում եմ, որ մեր երկխոսությունն ու համատեղ կառուցողական աշխատանքը նպաստելու են ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջմղմանը։ Դա, անշուշտ, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին»,- ասված է Պուտինի հեռագրում։