21 հունվար, 2019 16:20

Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից (լրացված)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:

Բնապահպան, ակտիվիստ Արթուր Գրիգորյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2018թ․ հունիսի 22-ին։

Աղբյուրը՝ e-gov.am

Լրացում

Ֆեյսբուքի իր էջում Արթուր Գրիգորյանը ավելի ուշ հետևյալ գրառումն է արել․

«Ժողովուրդ ջան, կներեք, որ չեմ պատասխանում զանգերին։ Չգիտեմ՝ ինչ պատասխանեմ»։