23 հունվար, 2019 15:55

Ազատամարդ․ Սպանված ոստիկանի հասանելիք 1,4 միլիոնը յուրացրել են

2016թ․ մայիսի 13-ին Երևանում անհասկանալի հանգամանքներում սպանվել է ոստիկան Հրաչյա Ֆալանջյանը: Տուժողի մայրը և իրավահաջորդը՝ Մարետա Անտոնյանը փորձում է ստանալ մահացածի հասանելիք գումարը՝ 1,4 մլն դրամը, ինչպես նաև վերջնահաշվարկը, սակայն ապարդյուն: Իրավապահ մարմինների անտարբերության պատճառով հաջորդիվ պատրաստվում է հանդիպել վարչապետին: