23 հունվար, 2019 11:48

Երբ աշխատանքային օրը վեց ժամ է

Հայաստանում հարցվածների 27%-ը նշել է, որ օրական ութ ժամից ավելի է աշխատում: Ի դեպ, 10 հարցվածից մեկն ասել է, որ օրական աշխատում է ավելի քան 12 ժամ:
Ըստ Լանսետ ամսագրի հետազոտության՝ շաբաթական 55 և ավելի ժամ աշխատանքը մեծացնում է սրտի իշեմիկ հիվանդությունների և ինֆարկտի հավանականութունը: Ավելին, երկար աշխատելը կարող է գիրութան, դիաբետի և դեպրեսիայի պատճառ դառնալ: ՏՀԶԿ երկրներից ամենակարճն աշխատում են Նիդեռլանդներում՝ միջինը օրական 6 ժամ: