24 հունվար, 2019 20:46

Դուրս գալ «պադավատապետությունից». կառավարությունը կրճատում է ծառայողական մեքենաները

Վարչապետի աշխատակազմը որոշել է կրճատել ծառայողական մեքենաների թիվը՝ 50-ից հասցնելով 7-ի։ Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասում է՝ ինքը ևս հրաժարվել է ծառայողական մեքենայից։ Այս որոշման արդյունքում հնարավոր կլինի տնտեսել 130-150 միլիոն դրամ տարեկան։ Աղաջանյանն ասում է՝ «հեղափոխությունն է իրենց պատվիրակել նման գործելաոճ»։ Նա անդրադառնում է նաև պաշտոնյաների պարգևատրումների թեմային։