24 հունվար, 2019 13:00

Քաղաքապետարանը նախատեսում է մետրոյի երկու կայարան և ճոպանուղի կառուցել

Երևանի քաղաքապետարանը մտադիր է սկսել Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման ծրագիր․ հունվարի 24-ին այս մասին հայտարարերց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Խոսքը Աջափնյակի երկու կայարանների մասին է։ Ֆինանսական բավականին մեծ ծախսերի հետ է կապված դա, մենք ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով և կապենք քաղաքը Աջափնյակի հետ»,- ասաց Մեսչյանը՝ հավելելով, որ հետագայում ցանկանում են կառուցել նաև Դավիթաշենի մետրոն, սակայն դա կլինի «մի փոքր հետո»։

Երկրորդ նախաձեռնությունն ըստ գլխավոր ճարտարապետի՝ նոր ճոպանուղին է.

«Ճոպանուղին պետք է կապի Նորքի զանգվածը քաղաքի կենտրոնի հետ, ճոպանուղին շատ ավելի արագ կստացվի իրագործել, քանի որ գումարի առումով այն ավելի համեստ է՝ ի տարբերություն մետրոպոլիտենի»։ Երևանի գլխավոր ճարտարապետը չի մանարամասնել ծրագրի ժամկետները։

Գևորգ Թոսունյան