29 հունվար, 2019 11:42

Կես տարում Հայաստան է ներմուծվել երկու անգամ շատ ավտոմեքենա

2018-ի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 26,410 մարդատար ավտոմեքենա: 2017-ի առաջին կիսամյակի համեմատ սա համարյա 2 անգամ շատ է: Ի դեպ, գներն էլ են մի փոքր բարձրացել: Եթե 2017-ին ներմուծված մեկ մեքենայի միջին արժեքը 3,850 ԱՄՆ դոլար, ապա 2018-ին ներմուծվածի միջին գինը՝ 4,060 դոլար է կազմել: