1 փետրվար, 2019 10:19

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին մեկնելու է Իրան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն․ այս մասին, ինչպես Գերմանիայից հաղորդեց ՍիվիլՆեթի լրագրողը, Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց Փաշինյանը:

«Փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնում եմ Իրանի Իսլամական Հանրապետություն»,- հայտարարեց նա:

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը գտնվում է Գերմանիայում:

Մենք այդ հարցին չենք պատասխանի, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել․ Նիկոլ Փաշինյան