2 փետրվար, 2019 22:46

Արարատ Միրզոյանը ցավակցել է եզդի ժողովրդին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հեղլ եզդի ժողովրդին՝ եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան կապակցությամբ։

«Խոր ցավով տեղեկացանք աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան մասին:

Թահսին Բեգն ամուր հարաբերություններով կապված էր Հայաստանի պետականության, Հայաստանի եզդիական համայնքի հետ եւ վերջինիս կորուստը մեծ ցավ է նաեւ եզդի ժողովրդի բարեկամ հայ ժողովրդի համար:

Խորին ցավակցությունս եմ հայտնում Հայաստանի եւ աշխարհի եզդիներին, Միրի ընտանիքին եւ կիսում կորստի ծանր վիշտը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում: 

Աղբյուրը՝ ՀՀ ԱԺ կայք