4 փետրվար, 2019 10:02

Երկրաշարժ՝ Արցախում, Քարվաճառում զգացվել է 3 բալ ուժգնությամբ

Փետրվարի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:24-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Նույն տարածաշրջանում երկրաշարժ էր գրանցվել նաև երեկ առավոտյան՝ տեղական ժամանակով 08:30-ին:

 ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության  Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: