6 փետրվար, 2019 12:22

Երկու մարզպետ է նշանակվել

Կառավարության այսօրվա նիստին երկու մարզպետ նշանակվեց․ Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի մարզպետ, Հայկ Չոբանյանը՝ Տավուշի մարզպետ:

Կառավարության նիստի հունվարի 17-ի որոշմամբ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ու Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ազատվել էին զբաղեցրած պաշտոններից։ Վերջիններս ընտրվել են յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից՝ իրենց ղեկավարած մարզերից։