6 փետրվար, 2019 09:40

Երկրաշարժ Ադրբեջանի Շամախի քաղաքի մոտ, զգացվել է նաև Արցախում

Սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 23:31-ին արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության
40,64°  և արևելյան երկայնության 48,62° աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4,3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, Շուշի և Հադրութ քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:

Օրեր առաջ երկրաշարժ էր գրանցվել նաև Քարվաճառում՝ 3 բալ ուժգնությամբ