6 փետրվար, 2019 12:48

Սամվել Բաբայանը կարող է 2020-ին առաջադրվել Արցախի նախագահական ընտրություններում․ «Ազատություն»

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը ծրագրում է իր թեկնածությունն առաջադրել 2020-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններում․ այս մասին նա հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Ընդհանրապես Հայաստանում անընդհատ դրա մասին խոսում են, որ ես ինչո՞ւ չեմ վերադառնում Ղարաբաղ, ինչո՞ւ եմ ես այստեղ։ Օրենքով սահմանափակված է՝ տասը տարի անընդմեջ որ չեմ ապրել, չեմ կարող թեկնածու լինել։ Սահմանադրությունը թույլ է տալիս, որ 5-10 տոկոս ստորագրություն հավաքեմ, որ հնարավորություն ստեղծվի, որ մենք էլ մասնակցենք։ Մարտ ամսին մենք դրանով կզբաղվենք»,- ասել է Բաբայանը։

Հարցին, թե արդյոք ցանկություն ունի՞ առաջադրվելու նախագահի պաշտոնում, Բաբայանը պատասխանել է․ «Այո, առաջադրվելու ցանկություն ոչ թե ունեմ, այլ ինձ պարտադրում են»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։