8 փետրվար, 2019 21:17

Մեծամորի ատոմակայան. ներքին խնդիրներից՝ մինչև հեռանկարներ

Հայկական ատոմային էլեկտրակայանի շուրջ 70 աշխատակիցներ ազատման դիմում են գրել՝ դժգոհ լինելով ցածր աշխատավարձերից։ Մինչ ատոմակայանի ներսում ներքին խնդիրներ են քննարկվում, կառավարությունը մտորում է դրա հեռանկարների շուրջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում հայ համայնքի անդամների հետ հանդիպմանն անդրադարձավ այս հարցին։