11 փետրվար, 2019 16:10

Մանվել Գրիգորյանի Ակնալճի ամառանոցը պետությանը դեռ չի հանձնվել

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 11-ին Սիվիլնեթի հետ զրույցում ասաց՝ գեներալ Մանվել Գրիգորյանի Ակնալճի անշարժ գույքը դեռևս պետության հաշվեկշռում չէ, քանի որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) և դատախազությունը գույքի հետ կապված գործընթացներ են սկսել։ Մյուս կողմից մարզպետը նշում է, որ տարածքը հարմար կլիներ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար։