11 փետրվար, 2019 17:30

Ջերմուկի ավագանու որոշում. ո՞վ է իրավասությունից դուրս եկել

2018-ի դեկտեմբերի 25-ին Ջերմուկ համայնքի ավագանին ընդունեց մի որոշում, որով համայնքի տարածքում արգելեց մետաղական հանքերի շահագործումը։ Հունվարի 31-ին տեղեկություններ տարածվեցին, որ Վայոց ձորի մարզպետարանը ճնշումներ է գործադրել Ջերմուկի ավագանու անդամների վրա, որպեսզի նրանք իրենց ընդունած որոշումը ուժը կորցրած ճանաչեն։ Ավագանին գումարեց նիստ, սակայն իր ընդունած որոշումը թողեց ուժի մեջ։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ու Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը Սիվիլնեթի հետ խոսում են ավագանու որոշման ու իրենց դիրքորոշման մասին։