12 փետրվար, 2019 19:54

Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Հատուկ Քննչական ծառայությունը փետրվարի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել։

«Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից,  Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի  2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ»,- հաղորդում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:

«Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը»:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2018-ի դեկտեմբերի 7-ից։

Աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ