12 փետրվար, 2019 11:46

Տնտեսական հեղափոխությունը պետք է լինի նույն սկզբունքով, ինչ քաղաքականը․ Նիկոլ Փաշինյան

Տնտեսական հեղափոխությունը պետք է տեղի ունենա նույն սկզբունքով, ինչ քաղաքականը․ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստին։

Վարչապետի խոսքով՝ նոր կառավորությունը պատրաստ է սկսել տնտեսական հեղափոխությունը, սակայն դա նույնպես պետք է տեղի ունենա ժողովրդի աջակցությամբ․

«Մենք այն ժամանակ էլ ասում էինք, որ հեղափոխությունն առաջնորդ չունի, այդ քաղաքական հեղափոխության առաջնորդը Հայաստանի հանրապետության քաղաքացին էր։ Հիմա՝ այս տնտեսական հեղափոխությունը պիտի տեղի ունենա նույն սկզբունքով։ Մենք պատրաստ ենք անել մեր մասը, մեր ներդրումը, և յուրաքանչյուրը պետք է անի իր ներդրումը։ Սրանից է կախված տնտեսական հեղափոխության ճակատագիրը»։

Վարչապետի խոսքով՝ պետք է լուրջ փոփոխություն տեղի ունենա մարդկանց՝ հարկեր վճարելու վերաբերյալ վերաբերմունքի մեջ։

«Բոլորն ուզում են՝ թոշակները բարձրանան, աշխատավարձերը բարձրանան, պաշտպանության մակարդակը բարձրանա, ճանապահները լավը լինեն, բայց ոչ ոք չի ուզում հարկ վճարել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Սաթենիկ Հակոբյան