14 փետրվար, 2019 11:18

ԵՊՀ ուսանողները պահանջում են ռեկտորի հրաժարականը

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողները պահանջում են ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ «ԵՊՀ 100-ամյակն առանց Արամի» կոչերով մի խումբ ուսանողներ ցույց են անում համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց։

Ուսանողները պահանջում են, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը գումարի արտահերթ նիստ և անվստահություն հայտնի ռեկտորին։

«ԵՊՀ ռեկտորը 13 տարվա պաշտոնավարման ընթացքում արել է հակաուսանողական բազմաթիվ քայլեր։ Այսօրվա դրությամբ մենք չունենք կրթության այնպիսի որակ, որին արժանի է ուսանողը, ինչպես նաև, վերջին բացահայտումներով, ԵՊՀ-ում տեղի են ունեցել մոտավորապես 700 միլիոն դրամի չարաշահումներ։ Բուհն ունի բազում  խնդիրներ»,- իրենց ելույթներում ասում են ուսանողները։

Ցույցի մասնակիցները շրջում են ԵՊՀ բոլոր մասնաշենքերի բակերով և ուսանողությանը հորդորում միանալ ցույցին։

Ցույցի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։

Սաթենիկ Հակոբյան