14 փետրվար, 2019 12:36

Կառավարության ծրագիրն են քննարկում․ ֆոտոշարք Ազգային ժողովից

Ազգային ժողովում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումը։ ՍիվիլՆեթի Սարգիս Խարազյանը լուսանկարել է խորհրդարանի և կառավարության անդամներին։

Ռուբեն Ռուբինյանն ու Լիլիթ Մակունցը՝ «Իմ քայլը»-ից։ Ռուբենը շատ բոյով է։

Հովհաննես Իգիթյանը։ Նա լավ է հասկանում արտաքին հարաբերություններից։

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ինչ-որ բան է ասում վարչապետին․ «Էս ի՞նչ ես ասում, Բաբկեն»։

Անդրանիկ Քոչարյանն ու Սասուն Միքայելյանը․ բեղերով պատգամավորները կողք կողքի պետք է նստեն։

Ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանը։

Իսկ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ուրախ է։

Բարձրանում է Գևորգ Գորգիսյանը։

Լուսավոր գլուխներ։

Արման Բաբաջանյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։

Ալեքսեյ Սանդիկովը առաջին մոլոկան պատգամավորն է պատմության մեջ։

Մանե Թանդիլյանին լսե՛ք։

Գայանե Աբրահամյանը՝ նախկին լրագրող։

Սարգիս Խանդանյանը՝ նույնպես նախկին լրագրող։ ՍիվիլՆեթում նա Ժողովուրդն էր։ Հիմա խորհրդարանում է Ժողովուրդը։

Նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը «կորցրել է» Ազատությունը և հայտնվել այստեղ։

Տիգրան Ավինյանը։ Չափազանց մեծ պատասխանատվություն է ընկած երիտասարդ փոխվարչապետի ուսերին։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անֆոկուս գլուխների արանքում։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ուրախացրել է վարչապետին․ «խեր լինի»։

ԲՀԿ-ի Էդուարդ Բաբայանը ակտիվ կզբաղվի օրենսդրական գործունեությամբ։

Հայկ Կոնջորյանն այսօր առանց շերեփի է եկել։