2018-ին 1 000 խոշոր հարկատուները 15 տոկոսով ավելի հարկ են վճարել՝ 2017-ի համեմատ

2018-ին 1 000 խոշոր հարկատուների վճարած հարկերն ավելացել են 119 մլրդ դրամով կամ 14,8 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ։ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1 000 խոշոր հարկատուների ցուցակը։

2018-ին Հայաստանի ամենախոշոր հարկատուն «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որը 2018-ին պետական բյուջե է մուտքագրել ավելի քան 42 մլրդ դրամ հարկ։

2018-ի հարկատուների առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը․

  1. «Գրանդ Տոբակո» – 42 մլրդ դրամ
  2. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» – 41 մլրդ
  3. «Գազպրոմ Արմենիա» – 40 մլրդ
  4. «Սիփիես Օիլ Քորփորեյշն» – 18 մլրդ
  5. «Գեոպրոմայնինգ Գոլդ» – 17 մլրդ
  6. «Ալեքս Հոլդինգ» – 16 մլրդ
  7. «Ջեյ Թի Այ Արմենիա» – 14 մլրդ
  8. «Ֆիլիպ Մորիս Արմենիա» – 14 մլրդ
  9. «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» – 13 մլրդ
  10. «Ֆլեշ» – 12 մլրդ

Ընդհանուր առմամբ, 2018-ին Հայաստանի տասը խոշոր հարկատուները բյուջե են մուտքագրել շուրջ 228 մլրդ դրամ։

2017-ի առաջատար հարկատու «Գազպրոմ Արմենիա»-ն թեև այս տարի երրորդն է, բայց վճարած հարկերի ծավալը գրեթե չի փոխվել, իսկ 2018-ին առաջին տեղում հայտնված «Գրանդ Տոբակո»-ի վճարած հարկերն ավելացել են ավելի քան 7 մլրդ-ով։ 2017-ին հարկային վճարների մեծությամբ երրորդ ընկերությունը՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը, 2018-ին դուրս է մնացել առաջին տասնյակից՝ 11-րդն է։

2018-ին 1 000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկային մուտքերն ավելացել են․ եթե 2017-ին նրանք միասին բյուջե էին մուտքագրել ավելի քան 807 մլրդ դրամ հարկ (807 403 059 000 դրամ), ապա 2018-ին՝ մոտ 927 մլրդ (926 770 114 000 դրամ)։

Լիլիթ Աբովյան

Մեկնաբանել