26 փետրվար, 2019 11:40

Երևանի՝ անհետ կորած տրամվայի գծերով․ ՍիվիլՆեթի ֆիլմը՝ շուտով

«Երևանի՝ անհետ կորած տրամվայի գծերով» կարճ վավերագրական ֆիլմը կցուցադրվի փետրվարի 27-ին, ժամը 12։00-ին, Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում։ Տեղի կունենա նաև քննարկում, որին մասնակցելու են Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն  Սոնա Այվազյանը, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

2004-ից Երևանում տրամվայը դադարեցրեց իր գործունեությունը։ «Ակնհայտ էր, որ այդտեղ մութ գործարք է գնում»,- ՍիվիլՆեթի տեսաֆիլմի շրջանակներում ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը, իսկ Վահագն Խաչատրյանը նշում է. «Այն ժամանակներին բնորոշ տնտեսական գործարք է տեղի ունեցել՝ անձնական շահեր հետապնդելով»։

Տեսաֆիլմի ընթացքում ներկայացվում են փաստեր այս գործընթացքում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի առնչության վերաբերյալ։

Մասնակցության համար կարող եք զանգահարել 010 500 119 հեռախոսահամարով: