28 փետրվար, 2019 09:18

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Թեհրանի հայ համայնքի հետ․ ֆոտոշարք

Իրան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա վերջին հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ ունեցել է տեղի հայ համայնքի հետ: Հանդիպումը կայացել է Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում: Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա են եղել հազարավոր իրանահայեր, որոնք ՀՀ կառավարության ղեկավարին ողջունել են մեծ ոգևորությամբ, ջերմությամբ և ծափողջյուններով:

ՀՀ վարչապետի ելույթի տեքստը՝ այս հղումով։

Փաշինյանն ինքն էլ սելֆի է արել համայնքի հետ հանդիպմանը և տեղադրել Ֆեյսբուքի իր էջում։