6 մարտ, 2019 18:40

Օրակարգային է ռեսուրսների առավելագույն արդյունավետ օգտագործումը․ Նազենի Ղարիբյան

«Օրակարգային համարվում են ոչ թե խնայողությունները կամ կրճատումները, այլ պատասխանատվությունների համախմբումը և ռեսուրսների առավելագույն արդյունավետ օգտագործումը»,- Ազգային ժողովի նիստին հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հարց ուղղեց վերջին օրերին մամուլում տարածված պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) կրճատման, օպտիմալացման մասին։