8 մարտ, 2019 22:06

Էրդողանը հայերեն գրառմամբ ցավակցություն է հայտնել արք․ Մութաֆյանի մահվան կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թվիթերի իր էջում հայերեն գրառում է արել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ։

«Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտնիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն»,- գրել է Էրդողանը։

 

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք, Ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը մահացել է մարտի 8-ին: Մեսրոպ Պատրիարքը վերջին տարիներին տառապում էր ծանր հիվանդությամբ և գտնվում էր Պոլսի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում:

Մարիա Եղիազարյան