11 մարտ, 2019 14:37

Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի Ստեփանակերտում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել Ստեփանակերտ։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, հաղորդում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

Մարտի 12-ին Հայաստանի և Արցախի ղեկավարների մասնակցությամբ նախատեսվում է Անվտանգության խորհրդի նիստ:

Լուսանկարում՝ Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորում է Նիկոլ Փաշինյանին