11 մարտ, 2019 16:10

Սևանը՝ չորս հայացքով

Հայ շատ նկարիչների համար Սևանի լողափերից մեկը՝ Շորժան, հատուկ վայր է։ Այստեղ մեծացել են նկարիչների սերունդներ, բարեկամացել, կայացել որպես արվեսtագետ, կյանք ապրել միասին։ Թեև Շորժայի Նկարիչների միության հանգստյան տունը երկար տարիներ արդեն գրեթե չի կարող ընդունել արվետսագետներին, այստեղ ստեղծված կապերը շարունակվում են և շարունակում են ստեղծագործական աղբյուր ծառայել։

Մարտի 7-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվեց ցուցահանդես, որը նվիրված է Սևանին։ «Սևան x4 Sevan» խորագիրը կրող ցուցահանդեսին Սևանի մասին իրենց հուշերը ներկայացրին չորս նկարիչներ՝ գեղանկարիչներ Անուշ Առաքելյանը, Զարուհի Մուրադյանը, Անուշ Չուբարյանը և ճատրարապետ Լուսին Մամյանը։

#CivilNet #ՍիվիլՆեթ