12 մարտ, 2019 17:58

Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու նոր միջնորդություն՝ ՀՔԾ-ից

Հատուկ քննչական ծառայությունը նոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Միջնորդությունը կքննվի մարտի 13-ին՝ ժամը 12:30-ին․ այս մասին նշված է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի տարածած հաղորդագրության մեջ:

«Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ:

Միջնորդությունը կքննվի մարտի 13-ին՝ ժամը 12:30 -ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ։

Հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:

Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր»,- ասված է հաղորդագրությունում: