13 մարտ, 2019 13:07

Զինծառայողը մի մարտական հենակետից մյուսը գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը․ ՔԿ

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանի մահվան հանգամանքների վերաբերյալ։

«2019թ. մարտի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Հ.Ավագյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Ավելի վաղ զինծառայողի մահվան մասին հայտնել էր պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։