13 մարտ, 2019 11:19

Վրաստանի նախագահը ժամանել է Երևան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան․ այս մասին հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Զուրաբիշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վրաստանի նախագահին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: