14 մարտ, 2019 12:46

Ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետը գրառում է արել օպերայի շրջակայքում մեկնարկած ապամոնտաժման աշխատանքների առնչությամբ։

«Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լիելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը: Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»,- գրել է Հայկ Մարությանը։

***

Օպերայի հարակից տարածքում մեկնարկել են որոշ սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սրճարանների մի խումբ աշխատակիցներ արդեն երկրորդ օրն է բողոքի ցույց են անում։

Դիտե՛ք ՈՒՂԻՂ հեռարձակումը։