14 մարտ, 2019 18:41

Ինչ տեսք կունենա Օպերայի տարածքը․ քաղաքապետարանը նկար է հրապարակել

Երևանի քաղաքապետարանը իր ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել, թե ինչ տեքս կունենա Օպերայի տարածքը սրճարանների ապամոնտաժումից հետո։

«Օպերայի սրճարանները ապամոնտաժելուց հետո տարածքը բարեկարգվելու և կանաչապատվելու է։ Այնուհետև հայտարարվելու է բաց մրցույթ, արդյունքում՝ տարածքը կստանա իր վերջնական տեսքը։ Լուսանկարում ցուցադրված է, թե ինչպիսի տեսք կունենա տարածքը արդեն այս գարուն»,- նշված է գրառման մեջ։