15 մարտ, 2019 09:43

«Ջազզվե»-ն գործընկեր սրճարաններին կոչ է անում դադարեցնել ցույցերը և պայքարը տեղափոխել իրավական հարթություն

«Ջազզվե» ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյանը հայտարարություն է տարածել Օպերայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: 

«Այսօրվա քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ ստանձնել են պատասխանատվություն քաղաքի բարեկարգման համար, ու մենք մաղթում ենք իրենց սկսած գործում հաջողություն։ Ժամանակը ցույց կտա, թե որքանով էին նրանց այս քայլերն արդարացված ու որքանով էին նրանց առաջ բերած մոտիվներն ազնիվ։

Հաշվի առնելով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը՝ կոչ ենք անում մեր բոլոր գործընկեր սրճարանների սեփականատերերին և աշխատակիցներին դադարեցնել բողոքի ակցիաները և պայքարը տեղափոխել բացառապես իրավական հարթություն»,- հայտարարել է «Ջազզվե» ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյանը։

Մարտի 14-ից Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքների մի քանի սրճարանների որոշ մասեր, ինչը հանգեցրել է սրճարանների աշխատակիցների բողոքի ցույցին։ 

Մարիա Եղիազարյան