16 մարտ, 2019 14:23

Հայաստան-Սփյուռք. հարց ու պատասխան՝ ստանդարտից դուրս

Ասպետ Գոչիկեանը Բոստոնի Բենթլի համալսարանի քաղաքագիտության դասախոս է: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադարձ է արվում Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Սփյուռքի նախարարության վերացմանը և դրա փոխարեն հանձնակատարի ինստիտուտի ներդրմանը: Ի՞նչ դեր ունի Սփյուռքը Հայաստանի ժողովրդավարացման հարցում և հակառակը, ինչո՞ւ է Սփյուռքը անտարբեր Հայաստանի ժողովրդավարության և քաղաքական ազատությունների հարցում, երբ համաշխարհային հանրությունն է ծափահարում: