19 մարտ, 2019 19:08

Երևանի քաղաքապետը դիմել է իրավապահներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 19-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջանների շենքերի կեսը պատկանում է մասնավոր անձանց։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանի գույքը համարվող մեկ այլ ստադիոն և գրադարան ևս օտարվել են անհատների։ Մարությանը անուններ չնշեց, սակայն հայտնեց, որ քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերը հանձնել է իրավապահ մարմիններին։ Քաղաքապետը նաև անդրադարձավ մետրոյի նոր կայարանի և ճոպանուղու կառուցման հարցին։ Նա խոսեց քաղաքում ձեղնահարկերի (մանսարդների) կառուցման ծրագրի մասին։ Լրագրողները նրան հարցեր տվեցին Օպերայի հարակից հատվածում սրճարանների ապամոնտաժման գործընթացից։