19 մարտ, 2019 19:54

Երևանյան գերեզմանոցները մոտենում են բնակելի տարածքներին

Երևանում գերեզմանատները վերջին տարիներին ավելի են մոտեցել բնակելի վայրերին։ Թեև օրենքը հստակ սահմանում է, որ գերեզմանատները բնակելի տներից պետք է լինեն առնվազն 300 մետր հեռավորության վրա, սակայն շատ դեպքերում այս դրույթը չի գործում։