19 մարտ, 2019 19:00

Վերելակների սպասարկմանն ուղղվող գումարի նվազեցումը կհանգեցնի վթարների. Դավիթ Խաժակյան

«Մենք ունենք վերելակային գերմաշված ֆոնդ, որը պահանջում է ընթացիկ սպասարկում, և այդ սպասարկման գումարները նվազեցվել են, ինչը կբերի վթարների»,- ասում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Եթե նախկինում եղել են վատնումներ, և այդ նպատակով է ֆինանսավորումը նվազեցվել, ապա այդ վատնումներն անում է նաև քաղաքային այս իշխանությունը, որովհետև մրցույթների դեպքում հաղթել են նույն կազմակերպությունները, և ներկայացրել են նույնատիպ առաջարկներ»,- ասաց Խաժակյանը։

Երևան քաղաքի 2019-ի բյուջեով վերելակների վերանորոգման համար նախորդ տարվա 109 մլն դրամի փոխարեն այս տարի հատկացվելու է 31 մլն դրամ։ Խաժակյանը խոսում է նաև ձեղնահարկերի (մանսարդների) և նոր աղբավայրի կառուցման ծրագրից։

Գևորգ Թոսունյան