20 մարտ, 2019 15:42

Ավելի հարմար է մտքերս արտահայտել թավջութակի միջոցով. Նարեկ Հախնազարյան

Մարտի 20-ին Երևանում համերգով հանդես կգա իր սերնդի ամենափայլուն թավջութակահարներից մեկը՝ Նարեկ Հախնազարյանը։ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նա կկատարի Էլգարի հայտնի թավջութակի կոնցերտը։ Երկրորդ բաժնում կհնչի Լյուդվիգ վան Բեթհովենի 2-րդ սիմֆոնիան: Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը։

Համերգի նախօրեին Էդուարդ Թոփչյանը և Նարեկ Հախնազարյանը Լոֆթում հանդիպեցին երաժշտասերների հետ։ Հանդիպումը տևեց երեք ժամ։