20 մարտ, 2019 15:14

Ղազախստանի մայրաքաղաքը վերանվանվեց Նուրսուլթան

Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել երկրի մայրաքաղաքը նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին անվանակոչելու օրենքին։ Ղազախստանի մայրաքաղաքն այսուհետև կկոչվի Նուրսուլթան։

«Կողմ է քվեարկել Սենատի 43 պատգամավոր։ Մաժլիսից 103 պատգամավոր է, կողմ՝ 103։ Այսպիսով, հարգելի գործընկերներ, ընդուվել է պատմական որոշում»,- ասել է Մաժլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աստանան կարող է վերանվանվել առանց հանրաքվեի։

Այսօր՝ երդման արարողության ժամանակ, մայրաքաղաքն անվանափոխելու մասին հայտարարել է Ղազախստանի նոր նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։