21 մարտ, 2019 20:33

Երևանի ապագա ձեղնահարկերն ու հնարավոր երկրաշարժը

Երևանի քաղաքապետարանը մտադիր է աջակցել ձեղնահարկերի կառուցում նախաձեռնած շենքերի բնակիչներին։ Արդեն տասը ձեռներեց դիմել է քաղաքապետարան ու բանակցում է բնակիչների հետ։ Քաղաքապետարանում վստահեցնում են, որ հաշվի են առնելու բնակիչների կարծիքն ու շենքի սեյսմակայունությունը։