22 մարտ, 2019 19:10

Փնտրվում է տնօրեն․ Հանրային ռադիոյում մրցույթ է

2018-ի դեկտեմբերից Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը թափուր է՝ Մարկ Գրիգորյանի հրաժարականից հետո։ Այդ պաշտոնի համար մրցույթին մասնակցում է երեսուն թեկնածու։ Մրցույթի ընթացակարգի և ակնկալիքների մասին ՍիվիլՆեթը զրուցել է Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի քարտուղար Լևոն Գալստյանի և թեկնածուներից երեքի՝ Տիգրան Հարությունյանի, Արթուր Իսպիրյանի և Զարուհի Հովհաննիսյանի հետ։